ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակում նախատեսում է առևտրային սահմանափակումներ մտցնել, որոնց գումարային ծավալը գնահատվում է 5,3 մլրդ դոլար: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ առաջարկվող նոր սահմանափակումները կվերաբերեն եռակցման սարքավորումների, քիմիական արտադրանքի և այլ տեխնոլոգիաների արտահանմանը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով:
Դիտարկվում է նաև ծրագրային ապահովման լիցենզիաների տրամադրումն ու որոշ մշակված մետաղների, ալյումինե և շինարարական արտադրանքի, տրանսպորտային նշանակության ապրանքների և ալմաստների ներմուծումն արգելելու հնարավորությունը:
Սպասվում է, որ ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում կընդգրկվեն նաև ավելի քան 100 ֆիզիկական և 40 իրավաբանական անձինք: