Դոնեցկի երկաթուղային կայարանը գնդակոծելու հետևանքով լրագրողներ են տուժել. RT-ի թղթակից

Դոնեցկ
RT-ի թղթակցի տվյալներով` գնդակոծության հետևանքով նաև ԱԻՆ աշխատակիցներ են տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Դոնեցկի Բուդյոնովսկի շրջանում երկաթուղային կայարանի գնդակոծության հետևանքով տուժել է «Իզվեստիայի» նկարահանող խումբը, ինչպես նաև ԱԻՆ աշխատակիցներ: Տեղեկությունը հայտնում է RT-ի թղթակից Վալենտին Գորշենինը։
«Այս պահին հայտնի է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ կասետային զինամթերք է օգտագործվել։ Գնդակոծության հետևանքով կան տուժածներ։ Վիրավորների թվում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, որոնք ժամանել են դեպքի վայր գնդակոծության հետևանքները վերացնելու համար, և «Իզվեստիայի» մեր գործընկերները` երեք հոգուց բաղկացած նկարահանող խումբը»,- գրել է Գորշենինը Telegram-յան ալիքում։
Նրա խոսքով՝ քաղաքի վրա հերթական հարձակումն իրականացվել է դասական ահաբեկչական սցենարով. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծում են քաղաքի թաղամասը, սպասում են, որ դեպքի վայր մեկնեն ԱԻՆ-ի ստորաբաժանումներն ու շտապօգնության մեքենաները, իսկ դրանից հետո արդեն կրակոցներ են արձակում փրկարարների և բժիշկների ուղղությամբ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել