Դատախազը քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի դեմ

ՀՀ դատախազություն
Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարը պաշտոնական կեղծիքի է դիմել և անօրինական ճանապարհով տարածքներ օտարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանը օրենքի խախտմամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարել է զբոսայգու տարածքներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
«Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, անշարժ գույքն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու նպատակով, Ս.Ղ.-ն զբոսայգու տարածքները փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց»,-նշված է հաղորդագրության մեջ:
Դատախազը հոկտեմբերի 31-ին նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ղարաքեշիշյանի նկատմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելը հոդվածներով։
Հիշենենք, որ Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարին 2021 թվականի հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, նա ձերբակալվել էր, ապա կալանավորվել: Քննությամբ ապացուցվել էր, որ նա 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, ապօրինի կերպով հողամասեր էր օտարել տարբեր անձանց։