ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում Իսրայելի գործողության դեմ բողոքող մի քանի անձինք պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ելույթի ժամանակ ներխուժել են ԱՄՆ Կոնգրես: Կադրերը, որն ուղիղ եթերում ցուցադրել է CNN–ը, հրապարակել է C-SPAN հեռուստաալիքը։
Ակցիայի մասնակիցները բարձրացրել են կարմիր ներկված ձեռքերը, ինչպես նաև պաստառներ, որոնք կոչ են անում դադարեցնել կրակը Գազայի հատվածում:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ստիպված է եղել մի քանի րոպե լուռ հետևել, թե ինչպես են թիկնապահները դուրս բերում ակտիվիստներին։
Լսումներն ընթացել են Սենատի հատկացումների հանձնաժողովում և նվիրված են եղել Իսրայելին և Ուկրաինային 106 մլրդ դոլար հատկացնելու մասին նախագահական հարցման քննարկմանը: Բլինկենը հայտարարել է, որ այդ միջոցները թույլ կտան ապահովել Ուկրաինայի, Գազայի հատվածի, Սուդանի, Հայաստանի և աշխարհի այլ կետերի մարդասիրական կարիքները: