ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին շրջանի խաղում հաղթել է ավստրալացի Մաքս Պերսելին։ Այս մասին գրում Է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպումն ավարտվել է 6:4, 6:4 հաշվով՝ հօգուտ մրցաշարում 16 համարի ներքո հանդես եկող Հասանովի: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 27 րոպե։
Երկրորդ շրջանում 27-ամյա ռուսաստանցին կմրցի սերբ Լասլո Դյորեի և ֆրանսիացի Լյուկ Վան Աշեմի հանդիպման հաղթողի հետ:
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 5,7 միլիոն եվրո: