ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ուշ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչության որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ է նշանակվել Գոհար Սաֆարյանը, իսկ քարտուղար՝ Պապին Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 27–ին ևս տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն վարչության նիստ, որի ժամանակ էլ նշանակվել է կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը։ Հոկտեմբերի 27–ի նիստում հաստատվել են նաև կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։