Քարերով հարձակվել են «Լիոնի» ավտոբուսի վրա. ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է. տեսանյութ

Ոստիկաններ
«Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն վնասվածք է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության տասներորդ տուրի «Մարսել»-«Լիոն» հանդիպումը չեղարկվել է «Լիոնի» ավտոբուսի վրա քարերով հարձակվելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «RMC Sport»-ը։
««Լիոնի» ներկայացուցիչներին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին հաղորդումներից հետո անցկացվել է հրատապ խորհրդակցություն ՝ մասնակից կողմերի կարծիքները պարզելու նպատակով։ «Լիոնը» չի ցանկացել անցկացնել հանդիպումը։ Հաշվի առնելով «Լիոնի» որոշումը և լիգայի սահմանած արձանագրությունը, որոշվել է չեղարկել հանդիպումը», - հայտարարել է հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ թիմը շարժվել է «Վելոդրոմ» մարզադաշտ։ Թե ովքեր են հարձակվել «Լիոնի» ավտոբուսի վրա, չի նշվում։ Հայտնի է, որ հարձակման հետևանքով վնասվածք է ստացել թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն։
Քարերը կոտրել են ավտոբուսի ապակին, որի բեկորները վնասել են Գրոսոյի դեմքը։ «Լիոնի» մարզչին բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Հայ բռնցքամարտիկները 13 մեդալ են նվաճել Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարում