«ՀՀ իշխանությունները վերջին տարիներին ՌԴ–ի հետ հարաբերություններն ավերել են». Բեքարյան

Վերլուծաբան Կարեն Բեքարյանը. Արխիվային լուսանկար
Վերլուծաբանի խոսքով՝ գործող իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերությունները բնականոն հունի բերելը հնարավոր չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի գործող իշխանությունները վերջին տարիների ընթացքում արտաքին գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերություններն ավերել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Այսօր այդ հարաբերությունները որևէ կերպ հնարավոր չէ բնականոն անվանել, ուր մնաց դրանք անվանել ռազմավարական կամ դաշնակցային։ Եվ հանրային «փոխհրաձգություններն», ու ոչ միայն դրանք այդ ամենի վառ վկայությունն են»,–ասաց նա։
Բեքարյանի խոսքով՝ գործող իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերությունները բնականոն հունի բերելը հնարավոր չէ։