ՀԱՄԱՍ-ը հրապարակել է պատանդների` Իսրայելի ղեկավարությանն ուղղված դիմումը

ՀԱՄԱՍ-ի զինյալ. Արխիվային լուսանկար
Իսրայելական լրատվամիջոցներն այս հրապարակումը տեղեկատվական պատերազմի մաս են համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է իր կողմից պահվող երեք պատանդների դիմումը Իսրայելի իշխանությանը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մի շարք սիոնիստ (նկատի ունեն՝ իսրայելցի – խմբ․) բանտարկյալներ, որոնք պահվում են «Իզզեդդին Ալ Կասամի բրիգադների» (ՀԱՄԱՍ-ի մարտական թև - խմբ․) կողմից, ուղերձ են հղում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին և սիոնիստական կառավարությանը», - նշված է տեսանյութի վերնագրում:
Իսրայելական Yedioth Ahronoth թերթն իր հերթին, մեկնաբանելով տեսաուղերձը, նշում է, որ այն «հոգեբանական պատերազմի մաս է»` ընդգծելով, որ տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ, երբ և ինչ հանգամանքներում է նկարահանվել այդ տեսանյութը:
Հոկտեմբերի 20-ին «Իզզեդդին Ալ-Կասամի բրիգադներ» խմբավորումը, որը ՀԱՄԱՍ-ի մարտական թևն է, հայտարարել է Կատարի միջնորդությամբ ԱՄՆ երկու քաղաքացիների ազատ արձակման մասին: Հոկտեմբերի 23-ին ազատ են արձակվել ևս երկու պատանդներ։ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ Գազայի հատվածում պահվող պատանդների թիվը, ըստ վերջին ճշտված տվյալների, կազմում է առնվազն 239 մարդ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին