ՀԱՄԱՍ-ի պատանդների տեսանյութը «դաժան հոգեբանական քարոզչություն է». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն . Արխիվային լուսանկար
ՀԱՄԱՍ շարժումը տեսանյութ էր հրապարակել իսրայելցի երեք պատանդների մասնակցությամբ, որոնք մեղադրում են Իսրայելի վարչապետին և իշխանությանը հոկտեմբերի 7-ի ողբերգության մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «դաժան հոգեբանական քարոզչություն» է անվանել ՀԱՄԱՍ–ի հրապարակած իսրայելցի երեք պատանդների մասնակցությամբ տեսանյութը, որոնք պահանջում են իրենց ազատ արձակել: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։
«Ես դիմում եմ Ելենա Տրուպանովային, Դանիել Ալոնիին և Ռիմոն Կիրշթին, որոնք առևանգվել են ՀԱՄԱՍ-ի կողմից, որը ռազմական հանցագործություններ է կատարում: Գրկում եմ ձեզ: Մեր սրտերը ապրումակցում են ձեզ և մյուս առևանգվածներին: Մենք անում ենք ամեն ինչ, որ բոլոր առևանգված և անհետ կորած մարդկանց տուն վերադարձնենք», - վարչապետի գրասենյակը մեջբերում է Նեթանյահուի հայտարարությունը։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել էր տեսանյութ երեք իսրայելցի պատանդների մասնակցությամբ, որոնք մեղադրում են Իսրայելի վարչապետին և իշխանությանը հոկտեմբերի 7-ի ողբերգության մեջ և պահանջում են իրենց ազատ արձակումը պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին