Սուրեն Պապիկյանը մեկնել է Չինաստան

Սուրեն Պապիկյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը Չինաստան աշխատանքային է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Սյանշանի անվտանգության 10-րդ համաժողովին, որը մեկնարկում է այսօր։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստան է մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Նշենք, որ Սյանշանի անվտանգության 10-րդ համաժողովն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը։ Դրան կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ ավելի քան 90 երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից։
Համաժողովի ընթացքում ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի (ՌԿԽ) ղեկավարները երկկողմ հանդիպումներ կունենան այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։
Նշվում է, որ միջոցառման գլխավոր թեման է «Ընդհանուր անվտանգություն, կայուն խաղաղություն»։ Եռօրյա ֆորումի մասնակիցները մտքեր կփոխանակեն գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ։