«Պոբեդան» Սոչիից ուղիղ չվերթեր է իրականացնում դեպի Գյումրի

«Պոբեդայի» ինքնաթիռ
«Պոբեդա» ավիաընկերության ավիապարկում Boeing ինքնաթիռներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Պոբեդա» ավիափոխադրողը («Աերոֆլոտ» խմբի մաս) հոկտեմբերի 29-ից ուղիղ չվերթեր է իրականում Սոչիից դեպի Գյումրի, հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
«Առաջին չվերթը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 29-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սոչի - Գյումրի երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Նախկինում «Պոբեդան» դեպի Գյումրի թռիչքներ էր իրականացնում միայն Մոսկվայից («Վնուկովո»):
«Պոբեդա» ավիաընկերության ավիապարկում Boeing ինքնաթիռներ են։ Ավիաընկերությունը թռչում է Մոսկվայի երկու օդանավակայաններից՝ «Վնուկովո» և «Շերեմետևո»: