ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը հատել է կարմիր գծերը, որոնք կարող են ստիպել ցանկացածին պատասխան քայլեր ձեռնարկել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Իրանի նախագահի մամուլի ծառայությանը, այս մասին ասել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հատել են կարմիր գծերը, որոնք կարող են ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել: Վաշինգտոնը մեզ խնդրում է ոչինչ չանել, բայց նրանք շարունակում են լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին»,- ասվում է «X» սոցիալական ցանցի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի նախագահն արաբական «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում ասել էր, որ իրանական կողմը չի հետևի պաղեստինա-իսրայելական հակամարտությանը` Թեհրանի չմիջամտելու մասին ԱՄՆ-ի զգուշացումներին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։