ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակներում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրիի կայազորի տարածքում։ Տեղեկությունը հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ըստ վարժանքի սցենարի` պայմանական ահաբեկչական խմբավորումը փորձել է ներթափանցել կայազորի տարածք։
Մարտական մեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբին, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի պայթուցիկ սարքերի և հարակից տարածքի ստուգում:
Մարտական իրավիճակ ստեղծելու համար օգտագործվել են իմիտացիայի տարբեր միջոցներ, այդ թվում՝ ոչ մարտական զինամթերք, ծուխ և լուսաձայնային նռնակներ: