ՀԱՄԱՍ–ի ռազմական թևը գնդակոծում է Թել Ավիվը` ի պատասխան քաղաքացիական անձանց սպանության

ՀԱՄԱՍ–ի ռազմական թևի ներկայացուցիչ. Արխիվային լուսանկար
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի լիարժեք շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդամթերքի, էլեկտրականության, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Ալ Քասամի» խմբավորումները (պաղեստինական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև) հայտարարել է, որ գնդակոծում են Թել Ավիվն` ի պատասխան քաղաքացիական անձանց զանգվածային սպանությունների։
««Ալ Քասամի» բրիգադներն ի պատասխան սիոնիստների կողմից քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների գնդակոծում են Թել Ավիվը», – ասվում է ռազմական թևի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ Թել Ավիվում օդային տագնապ է հայտարարվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը նախազգուշացրել է Գազայի Ալ Քուդս հիվանդանոցը գնդակոծելու մտադրության մասին