ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ղազախստանի Կարագանդայի շրջանում հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ 4 հանքափորների ակտիվ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Գերատեսչության տվյալներով՝ որոնողական աշխատանքների իրականացումը բարդացնում են քանդված հանքավայրի տեխնիկան, ինչպես նաև առանձին հատվածներում փլուզումները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Կարագանդայի հանքում վթար է տեղի ունեցել։ «ԱրսելորՄիտալ Տեմիրտաու» ընկերության տվյալներով` դեպքի պահին հանքում 252 մարդ է եղել, 206–ն ինքնուրույն դուրս են եկել։
Երկրի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հրամանով Ղազախստանում հոկտեմբերի 29-ին համապետական սուգ է հայտարարված։