ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է տարեկան շուրջ 20 մլն դոլար հատկացնել արդյունաբերական ոլորտի համատեղ նախագծերի ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնում է Բելառուսի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները փաստաթուղթ են ստորագրել, որը որոշում է արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի ընտրության և ֆինանսական աջակցման կարգը։
Սա նշանակալի քայլ է, քանի որ ԵԱՏՄ–ի գոյության 10-ը տարիների ընթացքում առաջին անգամ միության բյուջեից միջոցներ կներգրավվեն համատեղ նախագծերի ֆինանսավորման համար։
Ֆինանսական աջակցությունը կցուցաբերվի ազգային և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրած վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով։ Միևնույն ժամանակ ԵԱՏՄ բյուջեն կփոխհատուցի տոկոսների մեծ մասը, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրի ազգային (կենտրոնական) բանկի 100% վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նման մեխանիզմը նախագծերի համար զգալի աջակցություն է։
Նոր համակարգը նախատեսվում է գործարկել 2024 թվականի սկզբից` ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում համապատասխան օրինագծերի վավերացումից հետո։