Ավելի քան 3.3 հազար երեխա է զոհվել իսրայելական գնդակոծության հետևանքով

Հիվանդանոց Գազայի հատվածում. Արխիվային լուսանկար
Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ներկա պահին փլատակների տակ ավելի քան 1000 երեխա է շարունակում մնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունների հետևանքով զոհված երեխաների թիվը գերազանցել է 3.3 հազարը, ընդ որում ավելի քան 1000 երեխա ներկա պահին շարունակում է մնալ փլատակների տակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով անկլավում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ–Քուդրային։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ զոհված երեխաների թիվը հասել է 3 195–ի։
«Սեպտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը կազմել է 8 005 մարդ, որից 3 324–ը երեխաներ են», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ալ Քուդրան։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ ներկա պահին փլատակների տակ ավելի քան 1000 երեխա է շարունակում մնալ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
ՀԱՄԱՍ–ի ռազմական թևը գնդակոծում է Թել Ավիվը` ի պատասխան քաղաքացիական անձանց սպանության