Մ23. Կարեն Խաչատրյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի բրոնզի համար

Մեր մարզիկը պայքարի մեջ կմտնի եգիպտոսցի ըմբիշի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը Կարեն Խաչատրյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Կարեն Խաչատրյանը (82կգ) ադրբեջանցի մրցակցին հաղթել է սփոփիչ գոտեմարտում` 3։1 հաշվով։
Հայ մարզիկը հաջորդը պայքարելու է եգիպտոսցի ըմբիշի հետ։
Հիշեցնենք, որ Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանը ևս այսօր կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Այսօր հաղթանակներով են մեկնարկել նաև Ռազմիկ Քուրդյանը, Հենրիկ Գևորգյանը և Մանվել Խաչատրյանը։
Սուրեն Գրիգորյանը ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում