ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը քառորդ եզրափակիչում 5։1 հաշվով պարտության մատնեց եգիպտացի Ֆեկրի Էիսային և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Քուրդյանի մրցակիցն է լինելու թուրք Մուհամմեդ Բաքիրը։
Նշենք, որ որակավորման փուլում Քուրդյանը մեկնարկել էր ճապոնացի Սոտա Օկումուրայի նկատմամբ հաղթանակով։
Մրցումային նախավերջին օրը Քուրդյանից բացի Հայաստանի հավաքականից գորգ դուրս եկան ևս 5 ըմբիշներ։
Սերեգեյ Սարգսյանը պարտվեց մեկնարկում, իսկ Մանվել Խաչատրյանը (55կգ), Յուրի Հովեյանը (63կգ) և Հենրիկ Գևորգյանը (77կգ) հասան մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեցին իրենց մրցակիցներին։
Բայց չի բացառվում, որ վերջին երեք ըմբիշներն էլ կարողանան իրավունք ստանալ պայքարելու բրոնզե մեդալի համար։
Դրա համար հարկավոր է, որ մեր ըմբիշներին հաղթած մարզիկը հասնի եզրափակիչ։
Այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու են Շանթ Խաչատրյանը (72կգ), Կարեն Խաչատրյանը (82կգ) և Հայկ Խլոյանը (97կգ)։