Հոկտեմբերի 27-ի կոթող այցելելու մասին ԱԺ–ում իմացել են Փաշինյանի հասնելուց «հինգ պակաս»

«Հրապարակը» գրում է, որ ՀՀ վարչապետն անվտանգության հետ կապված մտավախություններ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ պաշտոնական կայքը հոկտեմբերի 26–ին հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ի հիշատակի միջոցառումը կկայանա ժամը 15.00-ին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ Հոկտեմբերի 27–ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկներ դրեց ավելի վաղ` չմասնակցելով միջոցառմանը: Այս փաստին ուշադրություն է դարձրել «Հրապարակ» թերթը։
«Պարզ չեղավ, թե ինչու ՀՀ վարչապետը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին և ԱԺ բակ մտնելու իրավունք ունեցող սահմանափակ թվով մարդկանց: Մեզ կառավարությունից հոդաբաշխ բացատրություն չտվեցին: Միայն տեղեկացանք, որ խորհրդարանում էլ նրա այցի մասին տեղեկացել են այցից «հինգ պակաս»»,–գրում է «Հրապարակը»։
Թերթը եզրակացնում է, որ ակնհայտ է` ՀՀ վարչապետը խուսափում է մարդաշատ միջոցառումներից, տհաճ հարցերից և անվտանգության հետ կապված մտավախություններ ունի, չնայած նրա անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր թիկնապահներ:
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հոկտեմբերի 27–ի ոճրագործությունը կարող է կրկնվել
Հիշեցնենք` երեկ օրվա առաջին կեսին Նիկոլ Փաշինյանն այցելել էր խորհրդարան և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այգում ծաղիկներ էր դրել 1999 թ․ հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին: