Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի երկաթի պահեստի տանիքում

Պահեստի տանիքի կառուցատարրերը մասամբ այրվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի համանուն քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում գտնվող երկաթի բազայի տանիքում հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 28-ին, ժամը 14։52-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցում գտնվող երկաթի պահեստի տանիքում, որի մակերեսը 50 քմ է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 15:32-ին: Մասամբ այրվել են պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը (25 քմ)։
Երևանում հրդեհ է բռնկվել ապակիների արտադրամասի պահեստում