ՀՀ-ի շուրջ ստեղծված վիճակը Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Ճապոնիայի վարչապետի խորհրդականին

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Մալթայում հանդիպել է Ճապոնիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ակիբա Տակեոյի հետ: Տեղեկությունը Գրիգորյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և խաղաղության հաստատման ջանքերին: Վերոնշյալի համատեքստում ներկայացրել եմ ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը»,–գրել է Գրիգորյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Հիշեցնենք` ավելի վաղ Գրիգորյանը հանդիպել էր նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգնական Բերտրան Բուխվալտերի հետ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը Մալթա է մեկնել հոկտեմբերի 27–ին` Մալթայի արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով։
Նա այնտեղ կմասնակցի «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը: