ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի- Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգնական Բերտրան Բուխվալտերի հետ: Տեղեկությունը Գրիգորյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Զրուցակիցներիս հետ քննարկել ենք Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղիները»,–գրել է Գրիգորյանը:
Հիշեցնենք` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը Մալթա է մեկնել հոկտեմբերի 27–ին` Մալթայի արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով։
Նա այնտեղ կմասնակցի «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը: