Երևանում 3 մեքենա է բախվել, կա զոհ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Արաբկի վարչական շրջանի Ռիգայի և Սլավիկ Չիլոյան փողոցների խաչմերուկում 3 մեքենա բախվել ենիրար, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 1-ն էլ տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Դավթյանի վարած «Toyota Camry» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վլադմիրի Գալստյանի վարած «Mazda 6» մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Պավել Գասպարյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:
Վթար Գեղարքունիքի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ, տուժածները նրա ընտանիքի անդամներ են
«Opel»-ի վարորդն ու նրա ուղևորը` Երևանի 47-ամյա բնակիչ Քրիստինե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ քննչական խումբը տեղում աշխատանքներ է իրականացրել, հիվանդանոցից ոստիկանությանն ահազանգել են, որ վիրավոր Քրիստինե Պ.ն, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «Toyota»-ի վարորդ Արման Դավթյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Ոչ սթափ վարորդը Երևանում փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալված է