Արգենտինայում թռչնագրիպից սատկած 2,5 հազար ծովափիղ են հայտնաբերել․ ԶԼՄ

Հոկտեմբերի 20-ին հրապարակած WCS-ի զեկույցի համաձայն՝ կազմակերպության մասնագետները հայտնաբերել են նաև Արգենտինայի ափերին չափահաս ծովափղերի թվի 40-70%-ով կրճատում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արգենտինական Չուբուտ նահանգի Պուերտո Մադրին քաղաքի ափին հայտնաբերել են H5N1 տեսակի թռչնագրիպի վիրուսից սատկած ծովափղերի գրեթե 2500 ձագերի դիակներ,գրում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով WCS ծովային ֆաունայի պաշտպանության կազմակերպության հայտարարությունը։
«Եթե հաշվենք 26 օրում Վալդես թերակղզու Պունտա Դելգադա զբոսաշրջային հանգստավայրի շրջանում հայտնաբերված սատկած ձագերին, ընդհանուր թիվը կհասնի 2494-ի», - թերթին հայտնել են WCS-ի աղբյուրները:
Նշվում է, որ հայտնաբերված ծովափղերի առաջին 200 ձագերի անալիզների արդյունքները, որոնք անցկացրել է պարենային ապրանքների որակի ազգային ծառայությունը, հաստատել են թռչնագրիպի առկայությունը: Հոկտեմբերի 20-ին հրապարակված WCS-ի զեկույցի համաձայն՝ կազմակերպության մասնագետները հայտնաբերել են նաև Արգենտինայի ափերին չափահաս ծովափղերի թվի 40-70%-ով կրճատում:
«Սա հարավային ծովափղերի զանգվածային մահացության առաջին ռեկորդն է», - նշված է կազմակերպության զեկույցում:
Կիպրոսում կատուները զանգվածաբար սատկում են Covid-ի բարդություններից
Ինչպես ընդգծվում է WGC-ի զեկույցում, Արգենտինայում H5N1 թռչնագրիպի վիրուսի տարբերակները կարող են ձեռք բերել նոր գենետիկական բնութագրեր, որոնք մեծացնում են կաթնասուններին վարակելու նրանց կարողությունը: