Սիրիայի ամերիկյան բազայում պայթյուններ են լսվել

Ամերիկյան ռազմական մեքենան Սիրիայում. Արխիվային լուսանկար
«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ բազան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Պայթյուններ են լսվում Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգի Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան բազայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ տեղական աղբյուրին հղումով։
«Դեյր էզ Զորի արևելքում գտնվող Օմար նավթային հանքավայրի ամերիկյան ռազմաբազայի տարածքում մի քանի պայթյուն է լսվել», - ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ամերիկյան ինքնաթիռները հարձակվել են Սիրիայում երկու թիրախների վրա, որոնք ենթադրաբար օգտագործվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրանամետ խմբավորումների կողմից։ Նա ընդգծել էր, որ պայթյունները կապված չեն պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ։
«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ բազան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով: