ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած երկու հայ ըմբիշներն էլ դուրս մնացին ոսկե մեդալի համար հետագա պայքարից։
72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը կիսաեզրափակիչում պարտվեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Դմիտրի Ադամովին` 6:14 հաշվով։ Իսկ 97 կգ քաշային Հայկ Խլոյանը 0:9 հաշվով պարտվեց չեզոք կարգավիճակում հանդես եկող բելառուս Պավել Հլինչուկին։
Նրանք երկուսն էլ կպայքարեն բրոնզե մեդալի համար։
82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը նույնպես բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել, քանի որ քառորդ եզրափակիչում նրան հաղթած թուրք Ալպերեն Բերբերին դուրս է եկել եզրափակիչ։