ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբեր- Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ տուրի խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
«Ալ Ռայեդի» հետ արտագնա խաղում «Ալ Ֆաթեհը» հաղթել է նվազագույն 2:1 հաշվով:
Սելարայանի ճշգրիտ փոխանցումից հետո «Ալ Ֆատեհի» կազմում հաղթական գոլը խփել է իսպանացի հարձակվող Կրիստիան Տելյոն:
Հիշեցնենք, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել «Ալ Ֆաթեհ» ֆուտբոլային ակումբի հետ։
Նշենք, որ մինչ այս Լուկաս Սելարայանը 107 հանդիպման է մասնակցել ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» կազմում՝ դառնալով 42 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղում է 2021 թվականից։