Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Վիեննայի մրցաշարի կիսաեզրափակիչ

Կարեն Խաչանով
Թենիսի մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 2.4 մլն եվրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Վիեննայի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Խաչանովը 3։6, 3։6 հաշվով զիջել է մեկ այլ ռուսաստանցի մարզիկի` Դանիիլ Մեդվեդևին։ Թենիսիստները 2 ժամ 17 րոպե են անցկացրել կորտում։
ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 տեղով
Կիսաեզրափակիչում Մեդվեդևը կխաղա Ստեփանոս Ցիցիպաս (Հունաստան)–Բորնա Գոյո (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ։
Թենիսի մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 2.4 մլն եվրոն։
Մ23. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում են