ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Իրանի բանակի ցամաքային զորքերը սկսել են «Էկտեդար 1402» («Հզորություն 2023») երկօրյա զորավարժությունները:
Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, վարժանքներն անցկացվում են երկրի կենտրոնական մասում` Սպահան քաղաքից ոչ հեռու գտնվող Նասրաբադի շրջանում։
Զորավարժություններում ներգրավված են զրահատանկային և հետևակային բրիգադները, արագ արձագանքման ուժերը: Կներգրավվեն նաև անօդաչու սարքեր և ավելի քան 200 ուղղաթիռ:
Զորավարժության նպատակը բանակի ցամաքային ուժերի մարտունակության, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների զսպման մակարդակի բարձրացումն է: