Հունաստանի ՊՆ ղեկավարը և ՀՀ դեսպանը խոսել են հայ–հունական ռազմական համագործակցության մասին

Հունաստանում ՀՀ դեսպանն ու Հունաստանի պաշտպանության նախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ–հունական համագործակցությանը նոր շունչ հաղորդելու հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները էլ ավելի զարգացնելու, ինչպես նաև առաջիկայում երկկողմ փոխադարձ այցեր կազմակերպելու հեռանկարները։
«Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակի, բռնի տեղահանվածների և նրանց աջակցության ծրագրերի, բանակցային գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը մասնակցել են նաևՀՀ դեսպանության ռազմական հարցերով կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանը և Հունաստանի ՊՆ դիվանագիտական գրասենյակի ղեկավար, դեսպան Էլեվթերիոս Անգելոպուլոսը:
Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. ԶԼՄ