Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները հանդիպել են Վրաստանում. լուսանկարներ

Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մուխրանիում։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ։
Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում:
Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի վարչապետների հանդիպումը
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի տեղեկություններով՝ երեք վարչապետների հանդիպումը տևել է մի քանի ժամ։
Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի վարչապետների հանդիպումը
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացնել: