Հայերի արտագաղթից հետո ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելություն ԼՂ ուղարկելն անհրաժեշտություն է. Միրզոյան

Արարատ Միրզոյանը նշեց, որ Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ցանկություն է հայտնել աջակցել առաքելություն ուղարկելու հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը միայն աճել է։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հարցն ու դրա հասցեագրումն ավելի է սրվել։ Մենք ավելի վաղ դիմել էինք ՅՈւՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային գործընկերներին։ Պայմանավորվածություն կար Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մասին, բայց Ադրբեջանի բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը դեռ չի կայացել»,- ասաց Միրզոյանը։
Այնուամենայնիվ, Հայաստանը հույս ունի, որ այն կուղղվի։ Միրզոյանը նաև հայտարարեց, որ Հունգարիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել աջակցել այդ հարցին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայիզոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեցկրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին`Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ումԱրցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։