ԵՄ ղեկավարությունը պետք է փոխվի. Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ
Հունգարիայի կառավարության ղեկավարը կարծում է, որ 2024 թվականին կայանալիք ընտրություններում պետք է փոփոխությունների հասնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ԵՄ ներկայիս ղեկավարությունը պետք է փոխվի, քանի որ չի կարողանում հաղթահարել ճգնաժամային իրավիճակները։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
Հունգարիայի վարչապետը նշել է, որ ԵՄ–ի ղեկավարները բավականաչափ լավը չեն և չեն կարողանում լուծել Ուկրաինայի հակամարտության հետ կապված խնդիրները:
«Գուցե խաղաղ ժամանակ նրանք լավ ղեկավարներ են։ Բայց հիմա` փոթորկի ժամանակ, հսկայական ալիքների ժամանակ, երբ ծովահենների նավեր էլ են հանդիպում, հաստատ չենք կարող բարգավաճել այս ղեկավարության հետ։ Բրյուսելում փոփոխությունների անհրաժեշտություն կա», - ասել է Օրբանը։
Նրա խոսքով՝ 2024 թվականի հունիսին Եվրախորհրդարանի ընտրություններում ամեն դեպքում պետք է հասնել փոփոխությունների ու գտնել այնպիսի ղեկավարների, որոնք դժվար ժամանակներում էլ կկարողանան համաձայնեցնել վարչապետների աշխատանքը։
Նշենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախկինում ևս բազմիցս քննադատել է Բրյուսելին:
Թրամփը «ներողություն է խնդրել» Հունգարիայի վարչապետից` նրան իր անունով գլխարկ ուղարկելով