ԵԱԶԲ–ն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵԱԶԲ
2021-2022 թվականներին հայկական բորսայի ծրագրային ապահովումն արդիականացվել էր Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցման հիմնադրամից ստացած դրամաշնորհի հաշվին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։
Ինչպես հայտնում է ԵԱԶԲ–ի մամուլի ծառայությունը, պարտատոմսերը թողարկվել են դոլարով` 20 մլն գումարի չափով։
«Հայաստանի ֆինանսական շուկայում սեփական պարտատոմսերի տեղաբաշխումը հերթական քայլն է, որը հաստատում է լոկալ ֆինանսական շուկայի զարգացումը խթանելու և առանցքային մասնակիցներին և խաղացողներին աջակցություն ցուցաբերելու ԵԱԶԲ–ի պատրաստակամությունը», – հայտարարել է Հայաստան ժամանած ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
2021-2022 թվականներին հայկական բորսայի ծրագրային ապահովումն արդիականացվել էր Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցման հիմնադրամից ստացած դրամաշնորհի հաշվին։ Դա թույլ է տվել կրկնակիից ավելի մեծացնել լիսթինգի (տեղաբաշխում) ֆինանսական ծավալը արժեթղթերի AMX–ում։
Բացի այդ, եթե նախկինում դրանց առքուվաճառքը հասանելի էր միայն երկրորդական շուկայում (այսինքն` ներդրողներն այն վարում էին բանկի միջոցով), ապա այսօր բրոկերների միջոցով անմիջական հասանելիություն կա առևտրային հարթակին, ինչպես նաև առցանց առուվաճառքի(վեբ– և բջջային հավելվածների միջոցով)։
Վերջապես, ծրագրային նոր ապահովման ներդրումից հետո AMX Exchange աճուրդների մասնակիցները հնարավորություն են ստացել միանալու ԵԱՏՄ երկրների բորսայական հարթակներին։
Իրականացրած «ափդեյթն» օգնում է նաև սպասարկել պետական արժեթղթերի վաճառքը, որը վերջին տարիների ընթացքում զգալիորեն թանկացել է` 2019 թվականի 254 մլրդ դրամից մինչև շուրջ 605 մլրդ 2023 թվականին։