«Արմենիա» բժշկական կենտրոնի այգում հայտնաբերվել է մերկ տղամարդու դի

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի այգում հայտնաբերվել է մերկ տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 14:15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին, որ իրենց բժշկական կենտրոնի այգում տղամարդու դի կա»,–գրում է կայքը:

Նշվում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ամբողջովին մերկ տղամարդու դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել են հագուստներ, որոնք հավանաբար պատկանում են մահացածին:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երևանի դպրոցներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Կայքի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը, սակայն այս պահին չեն հրապարակում, որպեսզի հարազատների միջոցով դիակի ճանաչում կատարեն:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: