Արձանագրվել են խոշտանգումների և անդամախեղման դեպքերի. ՄԻՊ–ը` ադրբեջանական ագրեսիայի մասին

ՀՀ ՄԻՊ–ն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելինին
Նշված տեղեկությունները ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի- Sputnik. Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է: Այս մասին այսօր հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելինի հետ հանդիպման ժամանակ։ Հայտնում է ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունը։
ՀՀ ՄԻՊ–ն այս մասին հայտնել է հյուրերին` ներկայացնելով ՀՀ սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Երասխ համայնքում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքում։
«Փաստահավաք աշխատանքների ընթացքում ՄԻՊ աշխատակազմը ստացել է ԼՂ–ում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ՄԻՊ–ը հայտնել է նաև, որ նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում ու ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։


Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ
։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայիզոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեցկրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին`Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ումԱրցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։