ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ-ի և ԻՀՊԿ-ի անդամների դեմ

Պատժամիջոցները կապված են հոկտեմբերի 7-ին պաղեստինցի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակման հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ շարժման և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական ԶՈւ–իէլիտար ստորաբաժանումներ) անդամների դեմ: Տեղեկությունը նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) գործողության մեջ է դրել պատժամիջոցների երկրորդ փաթեթը առանցքային պաշտոնյաների և ֆինանսական ցանցերի դեմ, որոնք կապված են ՀԱՄԱՍ-ի հետ», - նշվածէ հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ քայլը հաջորդել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա բարբարոսական հարձակումներին: Սահմանափակումների տակ են հայտնվել Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, ԻՀՊԿ-ի որոշ անդամներ, ինչպես նաև «Գազայի հատվածում գտնվող կազմակերպությունը», որը ծառայում էր որպես «իրանական անօրինական միջոցների փոխանցման ուղի» ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական ջիհադ» խմբավորմանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։