ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է խոսել Արևմուտքի հետ եվրասիական անվտանգության հարցերի շուրջ, սակայն այսօր երկրների մեծ մասի կողմից նման շփման հեռանկարներ չի նկատվում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այս մասին «Եվրասիական անվտանգություն. իրականությունն ու հեռանկարները փոփոխվող աշխարհում» միջազգային համաժողովին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է եվրասիական աշխարհամասի արևմտյան մեր հարևանների վերաբերմունքին այդ նախաձեռնության նկատմամբ, նրանք դեռ ակնհայտորեն ամբողջությամբ, գրեթե ճնշող մեծամասնությունը ենթարկվում են Վաշինգտոնին, և իմաստալից զրույցի հեռանկարներ դրանց ճնշող մեծամասնության հետ այսօր մենք չենք տեսնում։ Բայց սկզբունքային առումով, ուզում եմ ևս մեկ անգամ դա ընդգծել, մենք միշտ պատրաստ ենք համատեղ աշխատանքի, եթե աշխարհամասի մեր արևմտյան հարևաններն իրենց մեջ ինքնուրույն դառնալու ուժ գտնեն», – ասել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ երկրները «տիտանական աշխատանք» ունեն կատարելու եվրասիական անվտանգության համակարգը կառուցելու հարցում։