ՌԴ փոխարտգործնախարարն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է իրանական հրթիռային ծրագիրը

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ու Իրանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ իրանական հրթիռային ծրագրի վերաբերյալ բանաձևի շրջանակում ստանձնած պարտավորություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը իրանցի պաշտոնակցի` Ալի Բաղերի Քանիի հետ քննարկել է իրանական հրթիռային ծրագիրն ու այդ ոլորտում Թեհրանի միջազգային համագործակցությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի․ ԶԼՄ
«Հիմնական ուշադրությունը հատկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի իրականացման հետ կապված իրավիճակին, այդ թվում՝ հաշվի առնելով դրա մի շարք դրույթների գործողության դադարեցումը, որոնք վերաբերում են իրանական հրթիռային ծրագրին և այդ ոլորտում Թեհրանի հետ միջազգային համագործակցությանը, ինչպես նաև ԻԻՀ որոշ իրավաբանական և ֆիզիկական անձանց ակտիվների սառեցմանը», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանն ու Իրանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ իրանական հրթիռային ծրագրի վերաբերյալ բանաձևի շրջանակում ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև նշել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջների համակարգված կոպիտ խախտումները ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից:
Հիշեցնենք` Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված պատժամիջոցների ժամկետն ավարտվեց հոկտեմբերի 18-ին: Դրանից մեկ օր առաջ Եվրամիության խորհուրդը հաղորդագրություն տարածեց` հաստատելով, որ կպահպանի այդ պատժամիջոցները, քանի որ կարծում է, որ Թեհրանը չի հետևում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ կամ «միջուկային գործարքի») պայմաններին:
Իրանն ԱՄՆ-ին զգուշացրել է` իր օբյեկտներին հարվածելու դեպքում պատասխանն աներևակայելի կլինի