ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին հարցեր է քննարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ունեցած առանձնազրույցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Հավելենք, որ Փաշինյանը Թբիլիսի է մեկնել մասնակցելու «Մետաքսե ճանապարհ» համաժողովին։
Նշենք, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը։ Այդ առիթով Վրաստանի մայրաքաղաքը մինչև 2 000 հյուրի էր սպասում շուրջ 60 երկրից: