Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թբիլիսի

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թբիլիսի
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ Փաշինյանն այնտեղ կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում:
Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը, մինչև 2 000 հյուրեր է սպասվում շուրջ 60 երկրից: