ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները մինչ այժմ օգնել են ԼՂ–ից Հայաստան տեղափոխել 220 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բոլոր զոհերին նույնականացնելն այս պահին կազմակերպության համար մեծ մարտահրավեր է։
«Մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
ԿԽՄԿ–ից հավելում են, որ զոհերի թվում ոչ միայն ռազմական գործողությունների պատճառով մահացած անձինք են, այլև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի։