ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ զինված ուժերի` 2024 թ. ձմեռային զորակոչի ժամկետները: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ այդմ՝ ժամկետային զինծառայողների զորակոչը կանցկացվի 2024 թ. հունվարի 8–ից 31–ը, իսկ զորացրումը՝ 2023 թ. դեկտեմբերի 29–ից մինչև 2024 թ. հունվարի 31–ը։
Ժամկետների անհամապատասխանությունը պայմանավորված է նրանով, որ հենց այդ ժամկետներում է տեղի ունեցել 2021 թ. դեկտեմբեր–2022 թ. հունվար ամիսների զորակոչը։