Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի․ ԶԼՄ

Զորավարժություններ Իրանում
Զորավարժություններին կմասնակցեն զրահատանկային, հրետանային, հրթիռային, օդադեսանտային ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իրանի ԶՈւ–ն առաջիկա օրերին ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ կանցկացնի: Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը։
«Էկտեդար 1402» («Հզորություն» 2023) զորավարժությունները կանցկացվեն Նասրաբադի շրջանում՝ Սպահան քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է Իրանի կենտրոնական հատվածում:
Վարժանքներին կմասնակցեն զրահատանկային, հրետանային, հրթիռային, օդադեսանտային և այլ ստորաբաժանումներ՝ Իրանի բանակի սպառազինության մեջ ընդգրկված բոլոր տեսակի տեխնիկայի ներգրավմամբ:
Ինչու զորավարժությունների ֆոնին Ադրբեջանը մասնակցեց «3+3»-ին. ինչ կտա այդ ձևաչափը ՀՀ–ին