Հնաբերդի դպրոցի լքված շենքում 65 արցախցի է ապրում. ինչպես են այն տաքացնելու ձմռանը` չգիտեն

Արարատի մարզի Հնաբերդ գյուղում այս պահին ապրում է ԼՂ–ից բռնի տեղահանված 88 անձ, նրանցից 65–ը ժամանակավոր կացարանում է տեղավորվել` կա՛մ դպրոցի հին շենքում, կա՛մ մշակույթի տանը։ Sputnik Արմենիան այցելել է գյուղ ու ծանոթացել ժամանակավոր կացարանների պայմաններին:
Sputnik
Հնաբերդ գյուղի մշակույթի տան մի անկյունում արդեն մի քանի շաբաթ է` դրված է Արցախի դրոշը, մի բուռ հող, մի շիշ ջուր, մի քար ու արցախյան շարժման մասնակից Յուրի Ջհանգիրյանի նկարը։ Հենց նա է ժամանակին հիմնել Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղը։ Տարիներ շարունակ այս նկարը գյուղի դպրոցի պատին է եղել։ Տեղահանվելիս բնակիչները հասցրել են վերցնել իրենց համար ամենակարևոր իրերը, ու դրանք հիմա ժամանակավոր կացարանում են։
1 / 2

Արցախի դրոշը, Արցախից բերած մի բուռ հողը, մի շիշ ջուր,ը մի քարն ու արցախյան շարժման մասնակից Յուրի Ջհանգիրյանի նկարը

2 / 2

Արցախի դրոշը, Արցախից բերած մի բուռ հողը, մի շիշ ջուր,ը մի քարն ու արցախյան շարժման մասնակից Յուրի Ջհանգիրյանի նկարը

Այստեղ Հովսեփավան գյուղից 5 ընտանիք էր ապրում. անգամ դահլիճի բեմն էին օգտագործում իբրև ննջարան։ Հիմա մնացել է 2 ընտանիք։
Հնաբերդի մշակույթի տունը
Մյուսները տեղափոխվել են Հնաբերդի դպրոցի հին շենք, որտեղ արդեն իսկ 5 ընտանիք էր ապրում Մարտունու շրջանի Ճարտար գյուղից (տարածքն ավելի մեծ է, հնարավոր է եղել սենյակներ առանձնացնել)։
Հնաբերդի դպրոցի սենյակներից մեկը
Որպես կացարան հարմարեցված շենքերը վաղուց չեն շահագործվել, ուստի պատերն արդեն խոնավացած ու բորբոսնած են։ Կիսաքանդ, չջեռուցվող շենքում ապրելն օրեցօր անհնար է դառնում։ Իսկ վարձով տներ գտնելն արցախցիների համար արդեն երազանք է դարձել։
Հնաբերդի դպրոցի սենյակներից մեկը
«Վարձով շատ տների տերեր, որ իմանում են 6-ից ավելի անձով ենք ապրելու տանը` չեն տալիս տուն... պետությունն էլ ուղարկում է սահմանամերձ գյուղեր։ Դե էտենց, էտենց ա` ավելի լավ է մնայինք մեր տանը, հենա մենք էլ էինք սահմանամերձ»,– ասում է ճարտարցի Նարինե Ղահրամանյանը։
Ճարտարցի Նարինե Ղահրամանյանը
Բոլոր սենյակներում մարդիկ կուչ եկած են նստած` հագած ամենատաք շորերը, որ ունեն։ Երեխաների մեծ մասը հիվանդ է։
Արցախից բռնի տեղահանված երեխաները Հնաբերդի դպրոցի ժամանակավոր կացարանում
«Խոնավության ու ցրտի արդյունքն է. մեկը չի հասցնում լավանա` մյուսին է վարակում, ու այսպես անվերջ»,– ասում են կացարանի խոհանոցի մոտ հավաքված կանայք, որոնք փոքրիկ գազօջախի համար հերթ են կանգնել, որ ուտելիք պատրաստեն։
Արցախից բռնի տեղահանված կինը Հնաբերդի դպրոցի ժամանակավոր կացարանում
Ընդհանուր ջեռուցում դպրոցի հին շենքում, բնականաբար, չկա, իսկ էլեկտրական վառարան կամ տաքացուցիչ միացնել թույլ չեն տալիս։ Գյուղապետարանից ասել են` մալուխներն այնքան հին են ու թույլ, որ այդ ծանրաբեռնվածությանը չեն դիմանա։ Արդյունքում` կա՛մ առհասարակ հոսանքից կզրկվեն, կա՛մ ավելի վատ` հրդեհ կբռնկվի։
Հնաբերդի դպրոցի լքված շենքը, որտեղ տեղավորել են Արցախից բռնի տեղահանվածներին
Հաստ վերմակներ որոշ բարեգործական կազմակերպություններ բերել են, բայց քանի որ քանակը սահմանափակ է եղել, ամեն ընտանիքի հասել է երկուական վերմակ։ Կես կատակ, կես լուրջ ասում են. «Գիշերը ղուշ–գիր ենք անում`ով պետք է քնի այդ վերմակով»։
Նարինե Ղահրամանյանը ցույց է տալիս հաստ վերմակը, որը տվել են բարեգործական կազմակերպությունները
Կացարաններում մեկ այլ խնդիր է սնունդը։ Արցախցիները չեն բողոքում, ասում են` բարեգործական կազմակերպությունները շատ ուշադիր են, ուղարկում են սնունդ ամեն օր, բայց այդ սնունդը մինչև տեղ է հասնում, սառած է լինում, երբեմն էլ ճանապարհին փչանում է։
Արցախից բռնի տեղահանվածները Հնաբերդի դպրոցի ժամանակավոր կացարանում
«Հիմա, որ խոսում ենք, կարող ա ասեն` էս ինչ անշնորհակալ են, բայց դե ավելի լավ ա` էդ մակարոնը մեզ հում բերեն, մենք էստեղ խաշենք, ուտենք, որովհետև դա անհնար է ուտել»։
Նարինե Ղահրամանյանը ցույց է տալիս փչացած սնունդը
Երկու շենքում էլ սկզբում լոգանք ընդունելու տեղ չի եղել, գյուղացիների աջակցությամբ մի սենյակ հարմարեցրել են ու ջրի կուտակիչ տեղադրել, բայց մարդկանց քանակի պատճառով ջուրը երբեմն պարզապես չի հերիքում։
Արցախից բռնի տեղահանվածների կոշիկները Հնաբերդի դպրոցի ժամանակավոր կացարանում
Ավելին` դպրոցի հին շենքում, օրինակ, սենյակներից մեկի միջով պետք է անցնես (այնտեղ 11 մարդ է ապրում), որ հասնես սանհանգույց։ Բնակիչները երբեմն ամաչում են անհանգստացնել հարևաններին ու օգտվում են դրսի սանհանգույցից, բայց քանի օրերն ավելի են ցրտում, այնքան դա ավելի անհնար է դառնում։
Հնաբերդի դպրոցի միջանցքը
Արցախ վերադառնալու ցանկությունը մեծ է։ Բոլորն են խոստովանում` կարոտել են իրենց հողուջուրն ու ուրիշ կերպ ջերմացնող արևը։ Բայց ինչպե՞ս կարելի է ապրել ադրբեջանցիների կողքին, ինտեգրվել նրանց հետ` չեն պատկերացնում։
«Թորքին մոտ ապրի՞նք. կգա տանս մեջ վիզս կկտրի, թշնամի ա, նրա հետ հո՞ւնց կարելի ա ապրած։ Որ հիշում եմ, ոտերս դողդողում ա... նա մեռած մարդու գլուխ ա կտրում, նրա հետ հնարավո՞ր ա մարդ ապրած»,– ասում է ճարտարցի Սուսաննա Բաբայանը։
Արցախից բռնի տեղահանված Սուսաննա Բաբայանը թոռների հետ
Արցախցիները միայն մի դեպքում են հնարավոր համարում իրենց վերադարձը. եթե իրենց սահմանը պաշտպանի հայ զինվորը։
1 / 13

Հնաբերդի դպրոցի սենյակներից մեկը

2 / 13

Արցախից բռնի տեղահանված տղամարդը Հնաբերդի դպրոցի սենյակներից մեկում

3 / 13

Արցախից բռնի տեղահանվածների իրերը Հնաբերդի դպրոցի սենյակներից մեկում

4 / 13

Հնաբերդի դպրոցի սենյակներից մեկը

5 / 13

Հնաբերդի դպրոցի սենյակներից մեկը

6 / 13

Հնաբերդի դպրոցի սենյակներից մեկը

7 / 13

Հնաբերդի դպրոցի սենյակներից մեկը

8 / 13

Հնաբերդի դպրոցի պատերը

9 / 13

Արցախից բռնի տեղահանվածները Հնաբերդի դպրոցի ժամանակավոր կացարանում

10 / 13

Արցախից բռնի տեղահանված փոքրիկներից մեկը Հնաբերդի դպրոցի ժամանակավոր կացարանում

11 / 13

Արցախից բռնի տեղահանված Սուսաննա Բաբայանի թոռնիկը

12 / 13

Հնաբերդի դպրոցի սենյակներից մեկը

13 / 13

Արցախից բռնի տեղահանվածների լվացքը Հնաբերդի դպրոցի բակում