ՀՀ–ի նպատակն է դիվերսիֆիկացնել առևտուրը դեպի Մերձավոր Արևելք, Եվրասիա և ԱՄՆ. Քերոբյան

Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Լոնդոնում մասնակցել է հայ–բրիտանական գործարար համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը նպատակ ունի դիվերսիֆիկացնել առևտուրը դեպի Մերձավոր Արևելք, Եվրոպա, Ասիա և Ամերիկա, դրանից ելնելով էլ փորձում է ակտիվորեն բարելավել առևտրային կապերը մի շարք երկրների հետ։ Այս հայտարարությունն արել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոնում կազմակերպված հայ-բրիտանական գործարար համաժողովում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Մենք հավատարիմ ենք առևտրի և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, խոչընդոտների վերացմանը և համագործակցության խթանմանը։ ՀՀ տնտեսությունը վերջին 3 տարվա ընթացքում կրկնապատկվել է, ինչի արդյունքում 2023թ-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 8 հազար դոլար»,– իր ելույթում ասել է նախարարը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտի ընդհանուր խնդիրներին, գործարար միջավայրին, ինչպես նաև էներգետիկ, ենթակառուցվածքային, լոգիստիկ և տեխնոլոգիական հնարավորություններին վերաբերող հարցեր:
Համաժողովը կազմակերպել է «Էնթերփրայզ Արմենիան»` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համագործակցությամբ։
Չինաստանը հետաքրքրված է Հայաստանում մի շարք արտադրություններ բացելու հարցում