Հայաստանը վերջնական դիրքորոշում չունի. Օվերչուկը խոսել է «Հյուսիս-հարավ» նախագծի մասին

Ռուսաստանի փոխվարչապետը մեկնաբանել է տրանսպորտային նախագծին Երևանի մասնակցության հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Զանգեզուրի հատվածը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մաս, այժմ չի դիտարկվում` Հայաստանի կողմից վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով Մեղրիով ճանապարհ կառուցելու միջոցով «Հյուսիս-հարավ» ՄՏՄ նախագծին Հայաստանի մասնակցության հարցը:
Իրանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ՌԴ–ից հացահատիկ արտահանելու համար
«Հայաստանն այժմ «Հյուսիս-հարավ» միջանցքի մաս չէ։ Դեռ վերջնական դիրքորոշում չունեն այն ճանապարհի նկատմամբ, որը պետք է անցներ Մեղրիով», - ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում նորմալփոխգործակցություն է ձևավորվում։
«Բացի այդ, դուք գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն ձեռնամուխ են եղել Արաքս գետի հարավային ափով Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհի կառուցմանը, և փաստացի հուշագիր են ստորագրել Իրանի տարածքով Հայաստանը շրջանցող երկաթգծի կառուցման վերաբերյալ։ Այն պարզապես գետի մյուս ափով կանցնի», - ասել է Օվերչուկը:
Նրա խոսքով՝ Հայաստանը շրջանցող և Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու տարբերակը, որի ելքը Թուրքիայի հետ սահմանն է, երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Սյունիքով անցնող ճանապարհից:
«Գնահատել են, որ հայկական տարածքով երկաթուղին կլինի 42 կմ (որքան գիտեմ), իսկ իրանական տարածքով երկաթուղին մոտ 50 կմ է։ Ահա և ամբողջ տարբերությունը. երկու կամուրջ և 8 կմ, 1520 (ուղի) երկու տարբերակում էլ», - պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը:
Մենք աջակցում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ–ում Իրանի դեսպան
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը կողմ է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն կտրականապես դեմ է «միջանցքային տրամաբանությանը»՝ պնդելով, որ բոլոր ճանապարհները գործեն այն պետությունների իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են։