ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է չորս տեղով և այժմ զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Նրան հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Բելգիան։
Եվրո-2024-ի ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակից խորվաթները զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը, Ուելսի հավաքականը 28-րդն է, Թուրքիան ՝ 38 – րդը, Լատվիայի հավաքականը`132-րդը։